Գերմանիայում 88-ամյա կնոջը բանտարկել են Հոլոքոսթը ժխտելու համար


Գերմանիայում 88-ամյա կնոջը բանտարկել են Հոլոքոսթը ժխտելու համար
Հոկտեմբեր 16 23:15 2017

Բեռլինի շրջանային դատարանը Գերմանիայի 88-ամյա բնակչուհի Ուրսուլա Հավերբեկին դատապարտել է վեցամսյա ազատազրկման՝ Հոլոքոսթը հերքելու համար։ Այդ մասին հայտնում է Welt թերթը։

Դատարանի նյութերի համաձայն՝ կինը 2016 թվականին տեղի ունեցած հանրային քննարկման ժամանակ ժխտել է Հոլոքոսթի եղելությունը՝ ընդգծելով, որ իրականությանը չի համապատասխանում Աուշվիցի համակենտրոնացման ճամբարում գազային խցիկների առկայության մասին տեղեկատվությունը։

2015 թվականին Հավերբեկին արդեն իսկ դատապարտել են Հոլոքոսթի ժխտման համար։ Այն ժամանակ նա դատապարտվել է 10 ամսվա ազատազրկման։