Մոսկվայի ավտոճանապարհին BMW մակնիշի ավտոմեքենան ընթացել է 270 կմ/ժ արագությամբ (Տեսանյութ)


Մոսկվայի ավտոճանապարհին BMW մակնիշի ավտոմեքենան ընթացել է 270 կմ/ժ արագությամբ (Տեսանյութ)
Հոկտեմբեր 16 22:51 2017

Մոսկվայի օղակաձև ավտոմայրուղում 5-րդ սերիայի BMW ավտոմեքենայով վարորդը մեքենան վարել է 270կմ/ժ արագությամբ և միաժամանակ տեսանկարել տեղի ունեցածը: Այս մասին հայտնում է РЕН ТВ-ն: Մեծ արագության սիրահար վարորդը տեսանյութը տեղադրել է համացանցում: Փաստի առթիվ Ճանապարհային ոստիկանությունում հետաքննություն է սկսվել: Նշվում է, որ առավելագույն արագությունը Մոսկվայի օղակաձև ավտոմայրուղում կազմում է 110կմ/ժ արագություն: 

 



loading...