Անկարան փակել է օդային տարածքը Քրդստանի համար


Անկարան փակել է օդային տարածքը Քրդստանի համար
Հոկտեմբեր 16 22:44 2017

Թուրքիայի կառավարությունը որոշում է ընդունել փակելու երկրի օդային տարածքն Իրաքի քրդական ինքնավարության համար։ Այս մասին հայտարարել է երկրի փոխվարչապետ Բեքիր Բոզդաղը նախարարների կաբինետի նիստի արդյունքներով՝ հայտնում է Anadolu գործակալությունը։

«Կառավարությունը որոշում է ընդունել փակելու Թուրքիայի օդային տարածքը Հյուսիսային Իրաքի համար»,-ասել է Բոզդաղը լրագրողներին։

Նա հավելել է, որ նաև որոշվել է սկսել թուրք-իրաքյան սահմանի «Իբրահիմ Հալիլ» հսկիչ-անցակետն իրաքյան կառավարության վերահսկողությանը հանձնելը։



loading...