Իրանը մշակել է պլան՝ միջուկային գործարքից ԱՄՆ-ի դուրս գալու դեպքում


Իրանը մշակել է պլան՝ միջուկային գործարքից ԱՄՆ-ի դուրս գալու դեպքում
Հոկտեմբեր 16 20:00 2017

Թեհրանը գործողությունների պլան ունի՝ միջուկային գործարքից ԱՄՆ-ի դուրս գալու դեպքում։ Այս մասին լրագրողներին հայտարարել է Իրանի խորհրդարանի խոսնակ Ալի Լարիջանին, հայտնում է RIA Novosti-ն։

«Վերջերս խորհրդարանում մենք որոշել ենք, թե ինչպես կվարվենք, եթե ամերիկացիները ձեռնարկեն այս կամ այն քայլերը»,-նշել է Լարիջանին։

Նրա խոսքով՝ եթե Վաշինգտոնը դուրս գա միջուկային գործարքից, ապա կափսոսա իր որոշման համար։

Լարիջանին հավելել է, որ իրանական պլանը նախատեսում է իրադարձությունների զարգացման տարբեր սցենարներ։