ԱՄՆ պատվիրակությունը ժամանել է Թուրքիա՝ երկրների միջև ճգնաժամի կարգավորման համար


ԱՄՆ պատվիրակությունը ժամանել է Թուրքիա՝ երկրների միջև ճգնաժամի կարգավորման համար
Հոկտեմբեր 16 19:41 2017

ԱՄՆ պատվիրակությունը ժամանել է Թուրքիա՝ Վաշինգտոնի և Անկարայի միջև հարաբերություններում ճգնաժամի կարգավորման համար։ Այս մասին հայտնում է Haber7-ը։

Սպասվում է, որ այսօր կկայանան Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուի հետ ամերիկյան պատվիրակության բանակցությունները։

Նշենք, որ ավելի վաղ ԱՄՆ-ը դադարեցրել էր Թուրքիայի քաղաքացիներին վիզաների տրամադրումը՝ Թուրքիայում ԱՄՆ գլխավոր հյուպատոսության աշխատակցի ձերբակալման պատճառով։

Թուրքիայի իշխանությունները, մեկնաբանելով գլխավոր հյուպատոսության աշխատակցի կալանավորումը, նշել են, որ նա կապեր է ունեցել Ֆեթուլահ Գյուլենի շարժման հետ, ով մեղադրվում է Թուրքիայում զինված հեղաշրջման փորձին մասնակցություն ունենալու մեջ։

Թուրքիան, իր հերթին, նույնպես դադարեցրել է վիզաների տրամադրումն ԱՄՆ քաղաքացիներին։