Բարսելոնան հետևում է Բայերի 3 ֆուտբոլիստների


Բարսելոնան հետևում է Բայերի 3 ֆուտբոլիստների
Հոկտեմբեր 16 19:06 2017

Կատալոնական «Բարսելոնան» հետևում է Լևերկուզենի «Բայերի» 3 ֆուտբոլիստների,- գրում է «Daily Mail»-ը:

«Կապտանռնագույնների» մարզական տնօրեն Ռոբերտ Ֆերնանդեսը և թիմի գլխավոր սկաուտ Ուրբանո Օրտեգան ներկա են գտնվել Գերմանիայի առաջնության 8-րդ տուրում կայացած «Բայեր»-«Վոլֆսբուրգ» հանդիպմանը:

Ըստ շշուկների` կատալոնական ակումբի ներկայացուցիչները հետևել են պաշտպան Ջոնատան Տայի և կիսապաշտպաններ Յուլիան Բրանդտի ու Լեոն Բեյլիի գործողություններին: