1$ = 0 AMD 1€ = 0 AMD

Շվեյցարահայ համայնքի հետ հանդիպմանը Սերժ Սարգսյանը ներկայացրել է ժնևյան բանակցությունների արդյունքները

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նախաձեռնությամբ Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում Շվեյցարիայի մշտական ներկայացուցչի կեցավայրում կայացել են Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների բանակցությունները:

Հանդիպումը տեղի է ունեցել երկու երկրների արտաքին գործերի նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Էնդրյու Շեֆերի (ԱՄՆ), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա) ու ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի մասնակցությամբ:

Հանդիպումից հետո կայացել է նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի առանձնազրույցը:

Քննարկվել են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացի առաջմղման հնարավորությունները: Բանակցությունների արդյունքում նախագահները համաձայնել են միջոցներ ձեռնարկել բանակցային գործընթացն ակտիվացնելու և հավելյալ քայլեր կատարելու շփման գծում լարվածությունը նվազեցնելու նպատակով:

Համանախագահները գոհունակություն են հայտնել երկար ընդմիջումից հետո կայացած ուղղակի բանակցությունների առթիվ: Նրանք ընդգծել են, որ պատրաստակամ են կողմերի հետ շարունակել միջնորդական աշխատանքը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ բանակցային կարգավորման ուղղությամբ:

Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները բանակցություններին արդյունքներով հանդես են եկել համատեղ հայտարարությամբ:

Ժնևում՝ Շվեյցարիայի Համադաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանատանը, Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել նաև շվեյցարահայ համայնքի ներկայացուցիչների հետ: Հանրապետության Նախագահը հանդիպման ժամանակ իր ներածական խոսքում նաև ներկայացրել է Ադրբեջանի նախագահի հետ բանակցությունների արդյունքները:

«Մի քանի րոպե առաջ Ադրբեջանի նախագահի հետ հանդիպումն ավարտվեց. որևէ կոնկրետ պայմանավորվածություն, այսպես ասած, չունենք, խնդրի լուծման տարբերակների մասին: Բայց պայմանավորվել ենք, որպեսզի միջոցներ ձեռնարկենք լարվածությունն էլ ավելի թուլացնելու, որպեսզի առաջնագծում չունենանք զոհեր: Պետք է ասեմ` և՛ Ադրբեջանի նախագահը, և՛ ես դրանում խորապես շահագրգռված ենք:

Տա Աստված, որ միշտ այդպես կարծի: Նա էլ շատ լավ է հասկանում խնդրի բարդությունը, բնականաբար, ես էլ, բայց խնդիրն այնպիսին է, որ հեշտ լուծում երբեք չի լինելու: Սակայն մի հարցում էլ ուզում եմ, որ բոլորդ վստահ լինեք` մեզ համար չկա լուծում, որը կարող է ինչ-որ կերպ խաթարել Ղարաբաղի անվտանգությունը: Մեզ համար միակ լուծումն այն է, որ Ղարաբաղը լինի Ադրբեջանից դուրս: Երբեք որևէ հայ ղեկավար չի կարող ընդունել այդպիսի որոշում և իրականացնել, և դրա համար մենք ամեն ինչ անելու ենք՝ զուգահեռ զարգացնելով Հայաստանը, տնտեսապես ամրապնդելով մեր երկիրը»,- ասել է Հանրապետության Նախագահը:

loading...
Լրահոս
Վարդանյանը՝ ՀՅԴ-ի խղճի եւ «Ծառուկյան» խմբակցության ակնկարկների մասին Հարկադիր կատարման ծառայությունը տեղեկացնում է Սոֆի Մխեյանի նոր ֆոտոշարքը Տեսանկարահանել է սեռական հարաբերությունը եւ սպառնացել տարածել Դի է հայտնաբերվել Ռուսական հոկտեմբերյան հեղափոխության հարյուրամյակը եւ Հայաստանի դասերը Ավտոմեքենա է այրվել Արդարադատության նախարարն ընդունել է Վենետիկի հանձնաժողովի և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի ներկայացուցիչներին Մետրոյում պայթյունի մասին ահազանգ է ստացվել Պարույր Հայրիկյանը հացադուլ է անում ԿԸՀ-ի դիմաց (տեսանյութ, ուղիղ) Ինչպիսին է ամենագեղեցիկ աղջիկը (լուսանկարներ) ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանի «օյինբազ» ստերը Բակո Սահակյանը Ֆրանսիայում է Լարսը բաց է Լույս չի լինելու Երեւանում եւ 4 մարզերում Հակաբիոտիկների նկատմամբ կայունության խնդիրն ամենալրջագույն մարտահրավերներից է մարդկության համար Երեւանում հարբած տղամարդը դանակով հարձակվել է վարորդի եւ ուղեւորների վրա Վանաձորում տեղի ունեցած սպանության մեջ կասկածվող անձը ձերբակալվել է Դոլարի փոխարժեքը՝ այսօր Անձրեւներ են սպասվում․ եղանակը՝ առաջիկա օրերին ԱՄՆ -ում գործող ARTN հեռուստաընկերության տնօրեն Ռոբերտ Օխլաղչյանի շնորհավորանքը ArmDay.am- ին Վանաձորի ավագանու լիազորությունները պետք է դադարեցվեն և նշանակվեն արտահերթ ընտրություններ. Մարուքյանը կդիմի Կառավարություն Ո՞ւմ չի կարելի արծաթ կրել Ինչպե՞ս մաքրել գազօջախի բռնակների վրայի յուղն ու կեղտը. հիանալի միջոց Իմաստուն կանանց գաղտնիքները