Վրաերթեր Արարատում եւ Քաջարանում. Տուժածներին հասցրել են հիվանդանոց


Վրաերթեր Արարատում եւ Քաջարանում. Տուժածներին հասցրել են հիվանդանոց
Հոկտեմբեր 16 18:45 2017

Հոկտեմբերի 15-ին, ժամը 21.30-ի սահմաններում, «ՎԱԶ 21214» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Արարատի մարզի Բերքանուշ-Դվին գյուղամիջյան ճանապարհին՝ Բերքանուշ գյուղի հատվածում, վրաերթի է ենթարկել 36-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն:

***

Հոկտեմբերի 15-ին, ժամը 19.00-ի սահմաններում, «Միցուբիշի Գրանդիս» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Քաջարան քաղաքի Աբովյան փողոցի թիվ 5 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 77-ամյա տղամարդու եւ նրան տեղափոխել հիվանդանոց:

Կատարվում է քննություն: