«Դուք մեր պետության կայացման ու առողջ հասարակության ձևավորման շղթայի կարևոր օղակն եք». Հովիկ Աբրահամյան


«Դուք մեր պետության կայացման ու առողջ հասարակության ձևավորման շղթայի կարևոր օղակն եք». Հովիկ Աբրահամյան
Հոկտեմբեր 16 17:27 2017

ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «ԶԼՄ հարգելի ներկայացուցիչներ, շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի՝ Հայ մամուլի օրվա առթիվ:

Մերօրյա մարտահրավերներին զուգահեռ` դուք բարձր եք պահում չորրորդ իշխանության ներկայացուցչի պատիվն ու անունը՝ մշտապես ցուցաբերելով մասնագիտական ու բարոյական բարձր որակներ և լրագրողին բնորոշ իմաստնություն:
Անհերքելի փաստ է, որ Հայաստանի Հանրապետության մամուլն այլևս կայացած է:

Այսօր ասպարեզում ակտիվ գործում են մասնագիտական հմտություններին տիրապետող բանիմաց, խորը վերլուծական միտք ունեցող, ինտելեկտուալ կադրեր:

Մեծապես կարևորելով ձեր ուսերին դրված պարտականությունն ու պատասխանատվությունը` վստահորեն ասում եմ՝ դուք մեր պետության կայացման ու առողջ հասարակության ձևավորման շղթայի կարևոր օղակն եք, յուրաքանչյուր քաղաքացու և պետության բարձրախոսը:

Մաղթում եմ ձեզ ստեղծագործական հաջողություններ, առողջություն և անձնական երջանկություն»: