Ռոբերտ Դե Նիրոն գրողի ծոցն է ուղարկել Դոնալդ Թրամփին


Ռոբերտ Դե Նիրոն գրողի ծոցն է ուղարկել Դոնալդ Թրամփին
Հոկտեմբեր 16 18:30 2017

Օսկարակիր դերասան Ռոբերտ դե Նիրոն հերթական անգամ քննադատել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ նրա նկատմամբ սահմանելով յուրօրինակ «պատժամիջոցներ»։

74-ամյա դերասանը Թրամփին արգելել է նստել այն նստարանին, որն անձամբ Դե Նիրոյի համար հատկացրել են նյու յորքյան Հուդզոն Ռիվեր պարկում։ «Իմ հաճույքներից մեկը կլինի այն, որ արգելեմ իմ նստարանին նստել այն մարդկանց, ովքեր արժանի չեն անգամ տեսնելու այդ այգին։

Նրանցից մեկը Դոնալդ Թրամփն է։ Գնա՛ գրողի ծոցը (fuck you) Դոնալդ Թրամփ։ Այդ պոռնկորդու հետ իսկական սարսափելի վիճակ է», – հայտարարել է դերասանը բարեգործական գալա երեկույթի հետ։



loading...