Սերժ Սարգսյանը Ժնևի օդանավակայանում կարճատև հանդիպում է ունեցել Արամ Ա Կաթողիկոսի հետ


Սերժ Սարգսյանը Ժնևի օդանավակայանում կարճատև հանդիպում է ունեցել Արամ Ա Կաթողիկոսի հետ
Հոկտեմբեր 16 14:59 2017

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Ժնևի «Կուանտրան» միջազգային օդանավակայանում կարճատև հանդիպում է ունեցել Արամ Ա Կաթողիկոսի հետ:

ՀՀ նախագահի աշխատակազմի Հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետ Մերի Հարությունյանը տեղեկացնում է, որ Արամ Ա Կաթողիկոսը ժամանել էր Ժնև` այնտեղից Բրյուսել մեկնելու նպատակով: