Էրեբունի-Երեւան տոնակատարության ժամանակ 18-ամյա երիտասարդ է դանակահարվել


Էրեբունի-Երեւան տոնակատարության ժամանակ 18-ամյա երիտասարդ է դանակահարվել
Հոկտեմբեր 16 14:22 2017

Երեւանում Էրեբունի-Երեւան տոնակատարությունից հետո 18-ամյա երիտասարդ է դանակահարվել: Սույն տեղեկատվությունը Armday.am-ի հետ զրույցում հաստատեցին ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից: Կառույցից մեզ հայտնեցին, որ «Աստղիկ» բժշկական կենտրոնից հոկտեմբերի 14-ին հաղորդում է ստացվել, որ իրենց մոտ է տեղափոխվել 1999թ.-ին ծնված մի երիտասարդ:

Նա հայտնել է, որ ժամը 21:30-ին Երեւանի կենտրոնում մեջքի շրջանում անհայտ անձի կողմից վնասվածք է ստացել:

Ոստիկանությունից հայտնեցին, որ կատարվում է քննություն: