Մոսկվայի կենտրոնում Հայաստանի քաղաքացու են սպանել


Մոսկվայի կենտրոնում Հայաստանի քաղաքացու են սպանել
Հոկտեմբեր 16 13:00 2017

Մոսկվայի կենտրոնում այսօր Հայաստանի քաղաքացի է սպանվել։ Այդ մասին Лентa.ру-ին տեղեկացրել է իրավապահ մարմիններում ունեցած աղբյուրը։

Նշվում է, որ 44-ամյա տղամարդը Նովոսլոբոդսկայա փողոցում իր մեքենայից դուրս է եկել, եւ վարձու մարդասպանը նրա ուղղությամբ մի քանի կրակոց է արձակել։ Նախնական տեղեկություններով՝ տեղի ունեցածը պատվիրված սպանություն է։

Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել, ներկայումս տեղում աշխատում են իրավապահ մարմինները։