Խոշոր ավտովթար Աբովյանի «ԳԱԻ պոստի» մոտ. 32-ամյա վարորդը BMW-X6-ով ավտոմեքենաների ջարդի հեղինակ է դարձել


Խոշոր ավտովթար Աբովյանի «ԳԱԻ պոստի» մոտ. 32-ամյա վարորդը BMW-X6-ով ավտոմեքենաների ջարդի հեղինակ է դարձել
Հոկտեմբեր 16 11:40 2017

Հոկտեմբերի 15-ին խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 18:50-ի սահմաններում, Երևան քաղաքի Հովնաթան փողոցի բնակիչ, 32-ամյա Գագիկ Մարտիրոսյանը իր վարած BMW-X6 մակնիշի X435TK163 ռուսական համարանիշի ավտոմեքենայով, Երևան-Սևան ավտոճանապարհի՝ ժողովրդին հայտնի Աբովյանի «ԳԱԻ պոստի» մոտ բախվել է կայանված վիճակում գտնվող «Opel» մակնիշի 35LQ811 համարանիշի, ՎԱԶ-2107 մակնիշի 35VS209 համարանիշի, ՎԱԶ-2121 մակնիշի 35СN768 համարանիշի և Volkswagen մակնիշի 34TD252 համարանիշի ավտոմեքենաներին, գրում է Shamshyan.com-ը:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով, բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան:

Բոլոր վարորդները հետաքննիչի որոշմամբ ենթարկվել են բժշկական քննության, պարզվել է, որ նրանք բոլորը գտնվել են սթափ վիճակում: