Արտակարգ դեպք Մարտունիում. կանանց ծեծկռտուքն ավարտվել է մեկի պարանոցից 1300 դոլարանոց ոսկյա շղթայի հափշտակմամբ


Արտակարգ դեպք Մարտունիում. կանանց ծեծկռտուքն ավարտվել է մեկի պարանոցից 1300 դոլարանոց ոսկյա շղթայի հափշտակմամբ
Հոկտեմբեր 16 10:22 2017

Ոստիկանության Մարտունու բաժնի հետաքննչական բաժանմունքում կողոպուտ և ծեծկռտուք հատկանիշներով հետաքննություն է սկսվել, գրում է shamshyan.com-ը:

Հուլիսի 11-ին Մարտունու քաղաքի Երևանյան փողոցի բնակիչ, 67-ամյա Ջուլիետա Ավետիսյանը Ոստիկանության Մարտունու բաժին հայտնել է, որ նույն օրը ժամը 20:30-ի սահմաններում իր հայրական տանը՝ Մարտունու քաղաքի բնակիչ, 60-ամյա Անահիտ Խլոյանը անհիմն, ձեռքերով և ոտքերով մի քանի անգամ հարվածել է թե՛ իրեն, և թե՛ եղբոր կնոջը՝Մարտունու քաղաքի Աբովյան փողոցի բնակիչ, 72-ամյա Սիլվարդ Ավետիսյանին:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ջ. Ավետիսյանը հայտնել է նաև , որ նշված վիճաբանության ժամանակ Ա. Խլոյանը դիտավորությամբ ձեռքով իր պարանոցից պոկել և իր հետ տարել է շուրջ 30 գրամ կշռով ոսկյա շղթան, ինչի հետևանքով իրեն պատճառվել է 600 հազար դրամի նյութական վնաս: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նախապատրաստված նյութերը փոխանցվել են Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Մարտունու քննչական բաժին: