Մահացել է ռուս հայտնի դերասան Դմիտրի Մարյանովը


Մահացել է ռուս հայտնի դերասան Դմիտրի Մարյանովը
Հոկտեմբեր 16 10:00 2017

Նախօրեին կյանքից հեռացել է ռուս հայտնի դերասան Դմիտրի Մարյանովը։ Նա 47 տարեկան էր։

Ինչպես հայտնի է դարձել, դերասանն ընկերների հետ գնում էր իր ամառանոց, երբ հանկարծ մեքենայում վատ է զգացել։ Նա բողոքել է մեջքի ու ոտքերի ցավից, ապա ուշագնաց եղել։ Ընկերները նրան անմիջապես հիվանդանոց են տեղափոխել, սակայն ճանապարհին նա մահացել է։

Մարյանովի մահվան պատճառը, նախնական տեղեկություններով, թրոմբի պոկվելն է դարձել։

Նշենք, որ Մարյանովը նկարահանվել է բազմաթիվ ֆիլմերում, այդ թվում՝ հայկական «Կյանք ու կռիվ 2» ֆիլմում։