Մեսսիի կինը հաստատել է, որ երրորդ բալիկին են սպասում


Մեսսիի կինը հաստատել է, որ երրորդ բալիկին են սպասում
Հոկտեմբեր 15 22:18 2017

Իսպանական «Բարսելոնա»-ի և Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստ Լիոնել Մեսսիի կինը՝ Անտոնելլա Ռոկուցցոն, հաստատել է, որ զույգը երրորդ երեխային է սպասում: Այս մասին գրում է Rsport.ria.ru-ն:
Մեսսիի և Ռոկուցցոյի հարսանիքը տեղի էր ունեցել հունիսի 30-ին արգենտինական Ռոսարիո քաղաքում: Ավելի վաղ Ռոկուցցոյի հղիության մասին գրել էին իսպանական ԶԼՄ-ները:
30-ամյա Մեսսին և 29-ամյա Ռոկուցցոն արդեն երկու որդի ունեն՝ Տյագոն և Մատեոն: Մեսսին պատմության մեջ միակ ֆուտբոլիստն է, ով հինգ անգամ ճանաչվել է աշխարհի լավագույն ֆուտբոլիստ:



loading...