Տհաճ հոտերի առաջացման պատճառներն ու դրանց դեմ պայքարի մեթոդները


Տհաճ հոտերի առաջացման պատճառներն ու դրանց դեմ պայքարի մեթոդները
Հոկտեմբեր 15 15:43 2017

Հոտերը գրգռում են մեր երևակայությունը: Հիշեք, թե ինչ տհաճ է, երբ ինչ-որ մեկից հավաբնի հոտ է գալիս: Սակայն ավելի ահավոր է, երբ այդ հոտը գալիս է քեզնից:

Տհաճ հոտերից զերծ մնալու համար հետևեք այս հասարակ խորհուրդներին:

 Եթե դուք կրում եք գուլպաներ կամ կոշիկ' սինթետիկ նյութերից, ձեր ոտքերը սկսում են գարշահոտ տարածել: Դրա պատճառը բազմաթիվ քրտնագեղձերում առկա հատուկ մանրէների անկառավարելի բազմացումն է:

Խորհուրդ թիվ 1 - Լոգանք ընդունելուց հետո մանրակրկիտ չորացրեք ոտքերի մաշկը, այնուհետև միզանյութ կամ վերբենա պարունակող նրբաքսուկներ օգտագործեք:

Սթրեսը, հորմոնալ ֆոնի փոփոխությունները և որոշ սննդամթերքների օգտագործումը կարող են քրտնքահոտի առաջացման պատճառ դառնալ: Քրտնագեղձերի չափազանց ակտիվության ժամանակ (հիպերհիդրոզ) նույնպես նկատվում է բնորոշ քրտնքահոտի առաջացում: Մարդկանց մեծ մասը բավարարվում են հոտազերծիչների օգտագործմամաբ: Սակայն, եթե դուք, այնուամենայնիվ, զգում եք տհաճ քրտնքահոտ, օգտագործեք հակապերսպիրանտներ:

Խորհուրդ թիվ 2 - Թևատակերի մաշկին քսեք բորաթթվի կամ այլ նմանօրինակ նյութերի լուծույթ: Մանրէների զարգացումը պակասեցնելու համար կարելի է օգտվել նաև հակամանրէային հիմքով կամ ալյումին պարունակող քսուկներից: Հիպերհիդրոզի ժամանակ (ուժեղացած քրտնարտադրություն) արդյունավետ են բոտոքսի ներարկումները, որի շնորհիվ քրտնարտադրությունը նվազում է:

Խորհուրդ թիվ 3 - Բերանի տհաճ հոտը վերացնելու համար բավական է մաքրել ատամները և լեզուն: Հենց լեզվի վրա են տեղակայվում այն մանրէները, որոնք առաջացնում են բերանի տհաճ հոտը: