Ավստրիայում այսօր խորհրդարանական ընտրություններ են


Ավստրիայում այսօր խորհրդարանական ընտրություններ են
Հոկտեմբեր 15 13:53 2017

Կիրակի Ավստրիայի Կլագենֆուրտ քաղաքի կենտրոնական կայարանում բացվել է խորհրդարանական ընտրությունների առաջին ընտրատեղամասը։ Այն բացվել է տեղի ժամանակով ժամը 5.30-ին։

Առաջին տվյալները սպասվում են ընտրատեղամասերի փակումից անմիջապես հետո, հայտնում է TASS-ը։

Ընտրություններին մասնակցում է 16 կուսակցություն և շարժում։ Ազգային խորհուրդ անցնելու համար կուսակցությունը պետք է հավաքի ավելի քան 4 տոկոս ձայն։ Ընտրություններից հետո Ավստրիայի նախագահ Ալեքսանդեր Վան դեր Բելենը խոշորագույն խմբակցության առաջնոդին կտրամադրի կառավարության ձևավորման լիազորություններ։

Ինչպես սպասվում է՝ հիմնական պայքարը կծավալվի վարչապետ, Սոցիալ-դեմոկրատական կուսակցության նախագահ Քրիստիան Քերնի և արտգործնախարար, պահպանողական «Ավստրիայի ժողովրդական կուսակցության» ղեկավար Սեբաստիան Կուրցի միջև։

Ավելի վաղ հոլիվուդյան դերասան, Կալիֆորնիայի նախկին նահանգապետ Առնոլդ Շվարցենեգերը հաջողություն էր մաղթել Կուրցին առաջիկա ընտրություններում։