Եկատիրինա 2-րդի էրոտիկ սենյակի սեղանը հանվում է աճուրդի


Եկատիրինա 2-րդի էրոտիկ սենյակի սեղանը հանվում է աճուրդի
Հոկտեմբեր 15 15:21 2017

Կայսրուհի Եկատիրինա 2-րդի էրոտիկ ննջարանի կահույքից սեղանը հանվում է վաճառքի։ Այն կվաճառի Sotheby's-ը։ Լոտի նախնական արժեքը կազմում է մոտ 20 հազար դոլար։

Աճուրդի կազմակերպիչները նշում են, որ Եկատիրինայի մասին պատմող լեգենդներից մեկի համաձայն նա ունեցեկ է էրոտիկ սենյակ, որը գտնվել է կայսրուհու անձնական բնակարանում։

Հաղորդվում է նաև, որ ի սկզբանե սեղանն ունեցել է նաև համապատասխան աթոռ, որը, սակայն, 1941թ․-ին ոչնչացվել է։