Գերմանիայում 1000 կիլոգրամանոց դդում են աճեցրել


Գերմանիայում 1000 կիլոգրամանոց դդում են աճեցրել
Հոկտեմբեր 15 14:06 2017

Գերմանիայի Լյուդվիգսբուրգ քաղաքում անցկացվող գյուղատնտեսական մթերքի ամենամյա տոնավաճառ- փառատոնը շատ հայտնի է զբոսաշրջիկների և, իհարկե, գյուղատնտեսների շրջանում: Ամեն տարի այստեղ են հավաքվում բազմաթիվ մարդիկ՝ ցուցադրելու իրենց աճեցրած բերքը, ինչպես նաև տեսնելու և համտեսելու այն:

Փառատոնի ժամանակ որոշվում են նաև հաղթողներ, որոնց հաջողվում է զարմանալի չափերի հասնող բանջարեղեն աճեցնել: Այս տարի մրցանակը շահել է բելգիացի Մատիաս Վիլմիյնսը: Բոլորին զարմացրել է նրա աճեցրած դդումը: Այն կշռում է 1008 կգ: