Սաուդյան Արաբիան աջակցել է Իրանի հարցով ԱՄՆ «կոշտ» ռազմավարությանը


Սաուդյան Արաբիան աջակցել է Իրանի հարցով ԱՄՆ «կոշտ» ռազմավարությանը
Հոկտեմբեր 15 19:00 2017

Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման բեն Աբդել-Ազիզ Ալ Սաուդը ողջունել է Թեհրանի հանդեպ ամերիկյան նոր ռազմավարությունը։ Այդ մասին պետության ղեկավարը հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույցում։

«Ալ-Արաբիա» հեռուստաալիքի տվյալներով՝ ի պատասխան՝ Թրամփը երախտագիտություն է հայտնել միապետին աջակցության համար, ինչպես նաև նշել ԱՄՆ-ի ցանկությունը՝ համագործակցելու դաշնակիցների հետ աշխարհում անվտանգության ապահովման նպատակով։ Երկու պետությունների ղեկավարները քննարկել են նաև երկկողմ հարաբերությունների զարգացման հարցերը։

Ուրբաթ Սպիտակ տունը հրապարակել էր Իրանի հարցում ԱՄՆ նախագահի նոր ռազմավարության առանցքային կետերը։ ԱՄՆ նախագահը հայտարարել էր, որ մտադիր է պատժամիջոցներ սահմանել Թեհրանի դեմ «ահաբեկչությանն աջակցելու» համար։