Դա Վինչիի վերջին կտավը աճուրդի է հանվել 100 մլն դոլարով


Դա Վինչիի վերջին կտավը աճուրդի է հանվել 100 մլն դոլարով
Հոկտեմբեր 15 19:42 2017

Լեոնարդո դա Վինչիի վերջին նկարը, որը հայտնաբերվել է մասնավոր հավաքածուներից մեկում, աճուրդի է հանվել 100 մլն դոլար նախնական արժեքով:

Յուղաներկով արված նկարը կոչվում է «Աշխարհի փրկիչը», այն ներկայացնում է Քրիստոսի դիմանկարը և ենթադրաբար ստեղծվել է 16-րդ դարում:

Նկարի պատմությունը ստույգ հայտնի չէ: Նշվում է, որ իսկզբանե նկարը եղել է Կառլ Երկրորդ թագավորի հավաքածուում, այնուհետեւ պատկանել է Բուքինգհեմի դուքսի որդուն: Հետո այն անհետացել է: Աճուրդներից մեկի ժամանակ 1958 թվականին նկարը գտնվել է, սակայն շուտով կրկին անհետացել է:

2005 թվականին աճուրդներից մեկի ժամանակ այս նկարը կրկին հայտնաբերվել է: Հենց այդ ժամանակ էլ ուսումնասիրվել է, թե նկարն ում վրձնին է պատկանում և ինչ պատմություն ունի: