Apple-ի համահիմնադիր Վոզնյակը ստեղծել է սեփական առցանց համալսարան


Apple-ի համահիմնադիր Վոզնյակը ստեղծել է սեփական առցանց համալսարան
Հոկտեմբեր 15 18:17 2017

Apple-ի համահիմնադիր Ստիվեն Վոզնյակը ստեղծել է սեփական առցանց համալսարանը՝ Woz U-ն։ Ռեսուրսն առաջարկում է ինֆորմատիկայի և տեխնոլոգիաների վերաբերյալ կուրսեր։

Fortune պարբերականի տվյալներով՝ Վոզնյակը մտադիր է բացել ևս մոտ 30 համալսարանական կամպուսներ ԱՄՆ-ի տարբեր քաղաքներում, ինչպես նաև արտերկրում։

«Մեր նպատական է դաստիարակել և սովորեցել մարդկանց տնային աշխատանքի հմտություններին»,-ասել է Վոզնյակը։

Առցանց համալսարանում կրթության արժեքը հայտնի չէ։ Ընկերության ներկայացուցչի խոսքով՝ կուրսերի արժեքը կախված է անհետի պահանջներից և առանձնահատկություններից։