Հայտնաբերվել է Եգիպտոսի վերջին բուրգերից մեկի ոսկյա գագաթը


Հայտնաբերվել է Եգիպտոսի վերջին բուրգերից մեկի ոսկյա գագաթը
Հոկտեմբեր 15 16:00 2017

Շվեյցարացի և ֆրանսիացի հնագետներին Սակկարայի «բուրգերի դաշտավայրում» հաջողվել է բուրգի ոսկյա գագաթ հայտնաբերել, որը զարդարել է Հին թագավորության վերջին փարավոններից մեկի՝ Պտղոմեոս II-ի մոր գերեզմանը, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:

«Մենք հայտնաբերել ենք այդ քարը Պտղոմեոս II փարավոնի բուրգից հյուսիս ընկած հատվածում, այն վայրի հարևանությամբ, որտեղ, ինչպես մենք ակնկալում էինք, պետք է գտնվեր նրա կնոջ բուրգը: Մինչև հիմա մենք ոչ մի ակնարկ չունեինք, որ կհաջողվի գտնել նմանատիպ բուրգ», - հայտարարել է արշավախմբի ղեկավար Ֆիլիպպ Քոլլոմբերը: