Զարիֆը սպառնացել է դուրս գալ միջուկային գործարքից՝ պատժամիջոցների վերականգնման դեպքում


Զարիֆը սպառնացել է դուրս գալ միջուկային գործարքից՝ պատժամիջոցների վերականգնման դեպքում
Հոկտեմբեր 15 13:00 2017

Իրանի արտգործնախարար Մուհամմադ Ջավադ Զարիֆը հայտարարել է, որ Թեհրանը կարող է դուրս գալ միջուկային համաձայնագրից, եթե գործարքի մասնակիցներից որևէ մեկը ձեռնարկի փորձ՝ վերականգնելու իսլամական հանրապետության դեմ պատժամիջոցները, հայտնում է Bloomberg գործակալությունը։

Հոկտեմբերի 13-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրապարակել էր Իրանի հանդեպ ամերիկյան վարչակազմի «մասշտաբային ռազմավարությունը»։ Ելույթ ունենալով հատուկ ուղերձով՝ Թրամփը հայտարարել էր, որ Իրանի «ֆանատիկ ռեժիմը» մնում է ահաբեկչության գլխավոր հովանավորը։

«Մենք չենք հետևի ճանապարհին, որը տանում էլ ավելի մեծ բռնության ու ահաբեկչության տարածման։ Ես հանձնարարում եմ իմ վարչակազմին սերտորեն աշխատել Կոնգրեսի և դաշնակիցների հետ՝ շտկելու գործարքի լուրջ թերությունները»,-ասել է ԱՄՆ նախագահը։

Թրամփը հայտարարել է, որ Իրանը բազմիցս խախտել է միջուկային գործարքի պայմանները և խոստացել, որ ամերիկյան վարչակազմը կընդունի բոլոր միջոցառումները՝ իրանական միջուկային ծրագիրը դադարեցնելու համար։