Տիմոշենկոն Պորոշենկոյին առաջարկել է կտրել սեփական ձեռքը զինված ուժերում գողության համար


Տիմոշենկոն Պորոշենկոյին առաջարկել է կտրել սեփական ձեռքը զինված ուժերում գողության համար
Հոկտեմբեր 15 12:37 2017

«Բատկիվշչինա» կուսակցության առաջնորդ Յուլյա Տիմոշենկոն Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյին առաջարկել է կտրել սեփական ձեռքը զինված ուժերում գողության համար, փոխանցում է «Известия»-ն:

Տիմոշենկոյի խոսքով՝ Պորոշենկոն նախ խրատում է «բորշչ ուտել զինվորների հետ և միաժամանակ լվանում բյուջեի հսկայական ֆինանսական ռեսուրսները բանակի ապահովման համար կեղծ պայմանագրերով»:

Տիմոշենկոն հիշեցրել է, որ Պորոշենկոն ավելի վաղ խոստացել է «կտրել (կոռուպցիոներների) ձեռքերը» բանակում գողություն կատարելու համար:

«Երբ ես լսեցի, որ նա կկտրի բանակում բոլոր կոռուպցիոներների ձեռքերը, մտածեցի՝ ինչպե՞ս նա առանց ձեռքի հետագայում պետք է այդպիսի պայմանագրերով ապահովի», - ասել է Տիմոշենկոն ուկրաինական հեռուստատեսությամբ:
Բացի այդ, Տիմոշենկոն Պորոշենկոյին համեմատել է Գորինիչ օձի հետ, որի կտրված գլխի փոխարեն նոր գլուխ է աճում: