50-ամյա ինդոնեզուհուն հաճախ շփոթում են իր որդիների ընկերուհիների հետ


50-ամյա ինդոնեզուհուն հաճախ շփոթում են իր որդիների ընկերուհիների հետ
Հոկտեմբեր 15 12:26 2017

Ինդոնեզիայի մայրաքաղաք Ջակարտայում բնակվող 50-ամյա գործարարուհուն հաճախ շփոթում են իր որդիների ընկերուհիների հետ:

Ինչպես ներկայացնում է Oddity central-ը, 50-ամյա Պուսպա Դևիի լուսանկարները տեսնելով՝ կարելի է ենթադրել դա, քանի որ նա ավելի երիտասարդ տեսք ունի, քան բազմաթիվ կանայք 30 տարեկանում:

Ինդոնեզուհին վերջերս է տոնել իր 50-ամյակը և լուսանկարներ է տեղադրել Instagram-ում, որտեղ բազմաթիվ հետևորդներ ունի: Երբ նա լուսանկարվում է իր երիտասարդ տղաների հետ, մարդիկ դժվարությամբ են հավատում, որ Դեվին նրանց մայրն է և ոչ թե ընկերուհին:

Նա պնդում է, որ իր երիտասարդ տեսքը բնական է, և ինքը երբևէ չի դիմել ոչ մի կոսմետիկ միջոցների կամ վիրահատության: