Կալիֆորնիայի նահանգապետը հեպատիտ Ա-ի համաճարակի պատճառով արտակարգ դրություն է հայտարարել


Կալիֆորնիայի նահանգապետը հեպատիտ Ա-ի համաճարակի պատճառով արտակարգ դրություն է հայտարարել
Հոկտեմբեր 15 12:01 2017

ԱՄՆ Կալիֆորնիայի նահանգապետը հեպատիտ Ա-ի համաճարակի պատճառով արտակարգ դրություն է հայտարարել, վկայում է նահանգի կառավարության կայքում հրապարակված փաստաթուղթը, փոխանցում է РИА Новости-ն:

Կալիֆորնիայի համաճարակը Միացյալ Նահանգների համար վերջին 22 տարիների ընթացքում Հեպատիտ Ա-ի ամենամեծ տարածումն է:

Բռնկումներն արձանագրվել են մի շարք շրջաններում, ամենից շատ տուժել են անօթևաններն և թմրամոլները: