Մեծ Բրիտանիան Իրանին մեղադրել է խորհրդարանի նկատմամբ իրականացված կիբերհարձակման մեջ


Մեծ Բրիտանիան Իրանին մեղադրել է խորհրդարանի նկատմամբ իրականացված կիբերհարձակման մեջ
Հոկտեմբեր 15 11:44 2017

Լոնդոնը կարծում է, որ հունիսին բրիտանական խորհրդարանի դեմ իրականացված համակարգիչային կիբերհարձակման պատասխանատուն Իրանն է:

Այս մասին հաղորդում է The Times-ը՝ վկայակոչելով բրիտանական հատուկ ծառայությունների կոնֆիդենցիալ զեկույցը: Այդ տեղեկությունը հաստատել են նաև Մեծ Բրիտանիայում:

Ավելի վաղ այդ հաքերային հարձակման համար մեղադրում էին Ռուսաստանին: Չարագործները փորձել են հասանելիություն ստանալ Բրիտանիայի խորհրդարանի էլեկտրոնային փոստի 9000 հաշվին, այդ թվում վարչապետ Թերեզա Մեյի էլեկտրոնային փոստին:

Արդյունքում նրանց հաջողվել է ստանալ 90 նամակի հասանելիությունը: Կիբերհարձակումը տեղի է ունեցել հունիսի 23-ին: