Կիևի օդանավակայանում ադրբեջանցի լրագրող է ձերբակալվել


Կիևի օդանավակայանում ադրբեջանցի լրագրող է ձերբակալվել
Հոկտեմբեր 15 11:18 2017

Կիևի «Բորիսպոլ» միջազգային օդանավակայանում սահմանապահները ձերբակալել են Նիդերլանդների քաղաքացու, որին որոնում էր Ինտերպոլը:

Ինչպես հաղորդում է Корреспондент-ը՝ հղում անելով Պետական սահմանային ծառայությանը, 41-ամյա տղամարդը ձերբակալվել է Կիև-Դյուսելդորֆ չվերթի ուղևորների գրանցման ժամանակ:

Ինտերպոլի տվյալների համաձայն՝ ձերբակալվածի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարվել՝ «խարդախության և անօրինական միգրացիայի համար» պատասխանատվության ենթարկելու նպատակով:

Ձերբակալվածին հանձնել են Ազգային ոստիկանության աշխատակիցներին:

Միևնույն ժամանակ զանգվածային տեղեկատվության ինստիտուտի տնօրենն իր ֆերյսբուքյան էջում հայտնել է «Բորիսպոլում» ադրբեջանցի լրագրող Ֆիքրեթ Հուսեյնովի («Թուրան» հեռուստաալիք, «Ազադըլգ» թերթ) ձերբակալության մասին: