Նոր մանրամասներ՝ ՌԴ-ում հայ վարորդի կյանքը խլած ավտովթարից (տեսանյութ)


Նոր մանրամասներ՝ ՌԴ-ում հայ վարորդի կյանքը խլած ավտովթարից (տեսանյութ)
Հոկտեմբեր 15 00:42 2017

Ինչպես արդեն հայտնել էինք` հոկտեմբերի 14-ին, խոշոր և ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Ռուսաստանի Դաշնությունում: Ժամը 12-ի սահմաններում, Ռուսաստանի Կրասնոդարի երկրամասի Կրիմսկ քաղաքում բախվել են «Լադա Պրիորա» և ՎԱԶ-2106 մակնիշի՝ հայկական համարանիշով ավտոմեքենաները: Ըստ տեղեկությունների, վթարի հետևանքով «06»-ի վարորդը, ով ազգությամբ հայ է և հարսանյաց արարողության մեկնելիս է եղել, մահացել է:

Ավտովթարը տեղի է ունեցել «Կրիմսկ-Ջիգինկա» ամտոմայրուղու 3-րդ կիլոմետրի վրա:
Ինչպես հաղորդել է Հինգերորդ ալիքը, ևս 6 մարդ, այդ թվում՝ 1 տարեկան երեխա, հոսպիտալացվել է: Այս մասին գրում է Lenta.ru-ն:


Նախնական տեղեկություններով՝ «Պրիորա»-ի վարորդը հանդիպակաց գոտի է դուրս եկել լուսանկարչի խնդրանքով, ով ցանկացել է հարսանիքի շարասյան տպավորիչ կադրեր ստանալ: