Իսպանիան սպառնացել է Կատալոնիային անկախության հարցում կողմնորոշվելու վերջնագրով


Իսպանիան սպառնացել է Կատալոնիային անկախության հարցում կողմնորոշվելու վերջնագրով
Հոկտեմբեր 15 12:54 2017

Մադրիդը հայտարարել է, որ ինքնավար մարզի ճակատագրի վերաբերյալ որոշում ընդունելու հարցում երկակիությունն այլևս տեղ չունի՝ գրում է life.ru-ն:

Իսպանիայի իշխանությունները խոստացել են միջոցներ ձեռնարկել Կատալոնիայի ղեկավարության դեմ, եթե տարածաշրջանի ղեկավարը չպատասխանի Իսպանիայի Նախարարների խորհրդի հարցին՝ հռչակվե՞լ է արդյոք ինքնավար մարզի անկախությունը: Այդ մասին հայտարարել է Իսպանիայի ՆԳ նախարար Խուան Իգնասիո Սոիդոն:

«Եթե Պուչդեմոնը երկիմաստ պատասխան տա Մարիանո Ռահոյի պահանջին՝ պարզաբանել, թե հոկտեմբերի 10-ին Կատալոնիայի Խորհրդարանը հայտարարե՞լ է արդյոք Կատալոնիայի անկախությունը, թե՞ ոչ, դա կնշանակի, որ նա չի ուզում երկխոսել, և կառավարությունը ստիպված կլինի համապատասխան միջոցներ ձեռնարկել: Երկիմաստությունն արդեն տեղ չունի»,- ասել է Սոիդոն:



loading...