Թենիսիստ Արթուր Սողոյանը դարձել է միջազգային մրցաշարի հաղթող


Թենիսիստ Արթուր Սողոյանը դարձել է միջազգային մրցաշարի հաղթող
Հոկտեմբեր 15 10:31 2017

Թեհրանում կայացած թենիսի Մ 18 տարեկանների ITF մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչ Արթուր Սողոյանը նվաճել է չեմպիոնի կոչումը։

Մրցաշարին մասնակցել են աշխարհի տարբեր երկրների ուժեղագույն թենիսիստներ։ Հավաքականի գլխավոր մարզիչ Վահե Ավետիսյանը գոհ է Սողոյանի արդյունքից.

«Արթուրն իր տարիքային խմբում լավագույնն է Հայաստանում։ Նա 15 տարեկան է ու այս մրցաշարում հաղթել է նաև իրենից մեծերին»,- ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում ասաց Վահե Ավետիսյանը։

Մարզիչը նշեց, որ հաջորդ շաբաթ Երևանում կկայանա Մ 18 տարեկան տղաների և աղջիկների ITF մրցաշար, որին կմասնակցեն նաև Հայաստանի հավաքականի անդամները։