Կալիֆորնիայի բնակիչները բողոքում են, որ իշխանությունները չեն զգուշացրել իրենց հրդեհների մասին


Կալիֆորնիայի բնակիչները բողոքում են, որ իշխանությունները չեն զգուշացրել իրենց հրդեհների մասին
Հոկտեմբեր 15 10:24 2017

Կալիֆորնիայի հյուսիսային հատվածի բնակիչները բողոքում են, որ իշխանությունները չեն զգուշացրել իրենց մոտեցող հրդեհների մասին՝ գրում է iz.ru-ն: Նրանցից ոմանք պնդում են, որ հրդեհի մոտ լինելու մասին իմացել են ծխի արձակած հոտից և ստիպված են եղել արագ լքելու իրենց բնակարանները:

Հրդեհներից տուժած Սոնոմայի շրջանի ոստիկանապետի խոսքով՝ իշխանությունները սովորաբար հրդեհների մասին բնակիչներին տեղեկացում են SoCoAlert ծառայության միջոցով: Ծառայության օգտատերերի բջջային հեռախոսներին հաղորդագրություն է գալիս վերահաս վտանգի մասին: Եթե ծառայությանը բաժանորդագրված չեն, նման հաղորդագրություններ չեն ստանում:

Սոնոմայի բնակիչներից մեկի վկայությամբ՝ իր մտերիմներից, ծանոթներից և ոչ մեկը հրդեհի մասին զգուշացնող հաղորդագրություն չի ստացել:

Հիշեցնենք, որ Կալիֆորնիայում անտառային հրդեհների զոհերի թիվը հասել է 36-ի: