Փարիզը նախատեսում է 2030 թվականին ազատված լինել բենզինով աշխատող մեքենաներից


Փարիզը նախատեսում է 2030 թվականին ազատված լինել բենզինով աշխատող մեքենաներից
Հոկտեմբեր 14 23:18 2017

Փարիզի իշխանությունները մտադիր են 2030 թվականին ամբողջովին ազատած լինել քաղաքի փողոցները ներքին այրման շարժիչով աշխատող մեքենաներից: Այդ մասին հայտնում է Interfax-ը:

Քաղաքապետարանի ծրագրի համաձայն՝ արդեն 2024 թվականին Ֆրանսիայի մայրաքաղաքի փողոցներում չպետք է մնացած լինեն դիզելային շարժիչով աշխատող մեքենաներ, իսկ 2030-ին նաև բենզինով աշխատող մեքենաները չեն երթևեկի քաղաքով: Սրա նպատակն է՝ ապագայում դարձնել Փարիզը էկոլոգիապես մաքուր քաղաք:

Այս միջոցները նշանակում են, որ քաղաքային վարչությունը ծրագրում է ավելի վաղ իրականացնել նպատակները, որոնք դրել է Ֆրանսիայի կառավարությունը: Երկրի էկոլոգիայի նախարար Նիկոլյա Յուլոն հուլիս ամսին հայտարարել էր միայն 2040 թվականին բենզինով և դիզելով աշխատող մեքենաների վաճառքը կասեցնելու մասին:



loading...