Մենյեի դուբլի շնորհիվ ՊՍԺ-ն հաղթեց Դիժոնին


Մենյեի դուբլի շնորհիվ ՊՍԺ-ն հաղթեց Դիժոնին
Հոկտեմբեր 14 21:30 2017

Ֆրանսիայի առաջնության 9-րդ տուրում ՊՍԺ-ն հյուրընկալվեց «Դիժոնին» և հաղթեց 2:1 հաշվով:

ՊՍԺ-ի կազմում դուբլի հեղինակ դարձավ Թոմաս Մենյեն: Տանտերերի կազմում գոլ խփեց Բենժամեն Ժանոն:

Այս խաղից հետո ՊՍԺ-ն 25 միավորով շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը: «Դիժոնը» 6 միավորով 17-րդ տեղում է:

«Դիժոն»-ՊՍԺ` 1:2

Գոլերը` Ժանո (87) - Մենյե (70, 90+2)