Թուրքիայում Ռուսաստանի դեսպանի սպանության կազմակերպիչները կապված են Գյուլենի հետ. Անկարա


Թուրքիայում Ռուսաստանի դեսպանի սպանության կազմակերպիչները կապված են Գյուլենի հետ. Անկարա
Հոկտեմբեր 14 20:57 2017

Թուրքիայում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կառլովի սպանության կազմակերպիչները կապված են իսլամ քարոզիչ Ֆեթհուլլահ Գյուլենի ղեկավարած FETO կազմակերպության հետ: Այս մասին Ռուսաստանի Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինի հետ հանդիպմանը հայտարարել է Թուրքիայի Ազգային ժողովի նախագահ Իսմայիլ Քահրամանը ՝ գրում է iz.ru-ն:

Նա նշել է, որ Անկարան բարձր է գնահատում Մոսկվայի դիրքորոշումը FETO-ի նկատմամբ, և որ Ռուսաստանը առաջիններից մեկն է, որ միջոցներ է ձեռնարկել կազմակերպության դեմ:

«Դեսպան Կառլովի սպանության գործով հետաքննությունը շարունակվում է ռուս մասնագետների մասնակցությամբ: Ավելին՝ պարզվել է, որ այդ հանցագործության մեղավորները կապված են Գյուլենի ղեկավարած հանցավոր խմբի հետ»,- ասել է Քահրամանը:

Հիշեցնենք, որ Թուրքիայում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կառլովը սպանվել է 2016թ. դեկտեմբերի 19-ին: