ԹԵՍՏ. ընտրիր պատկերն ու իմացիր՝ որն է քո կոչումն այս կյանքում


ԹԵՍՏ. ընտրիր պատկերն ու իմացիր՝ որն է քո կոչումն այս կյանքում
Հոկտեմբեր 14 19:26 2017

1.Ղեկավար: Մարդ, ով կոչված է կազմակերպել և ղեկավարել: Այս մարդիկ սովորաբար հռետորական շնորհ ունեն և տիրապետում են առաջնորդի բոլոր հատկանիշներին: Շատ լավ հարմարվում են հասարակական միջավայրում: Սակայն այս բոլոր հատնակիշներն ի հայտ են գալիս միայն այն դեպքում, եթե մարդու մոտ կա մտավոր ու ինտելեկտուալ բարձր մակարդակ: հակառակ դեպքում այս ամենն ուղղակի աննկատ է մնում:
2.Պարտաճանաչ կատարող: Չնայած ունի ղեկավարի բոլոր հատկանիշները, բայց որոշում կայացնելու կարևոր պահին տատանվում է: Այսպիսի մարդիկ առանձնանում են բարձր պրոֆեսիոնալիզմով ու պարտաճանաչությամբ: Արդարության կողմնակից են ու շատ ավելի պահանջներ ունեն շրջապատի, քան սեփական անձի նկատմամբ: Այս խմբի մարդիկ հակված են նյարդային հիվանդությունների, ինչը լարվածության հետևանք է:
3.Կասկածամիտ: Սովորաբար այս մարդիկ տաղանդավոր են և բազմակողմանի զարգացած: Նմանների համար ձանձրալի է մեկ մասնագիտությամբ սահմանափակվելը: Այս մարդիկ հաճախ տարբեր հոբբիներ են ունենում: Թափթփվածությունն ու փնթիությունն այս մարդկանց համար անտանելի է ու հենց այդ պատճառով էլ շրջապատի հետ հաճախ են կոնֆլիկտներ ունենում: Մարդկանց այս խումբը շատ նրբազգաց է ու հաճախ է զգում մտերիմների քաջալերման կարիքը:
4.Գիտնական: Այս խմբի մարդիկ կարողանում են շատ արագ կտրվել իրականությունից, ունեն վերլուծելու բացառիկ տաղանդ և կարողանում են ռացիոնալ մեկնաբանել ցանկացած իրավիճակ: Ունեն մտավոր բարձր ունակություններ և հավասարակշռված են հոգեպես:
5.Ինտուիցիայով առաջնորդվող: Այս խմբի մարդիկ շատ հաճախ առանձնանում են բարձ զգայունությամբ ու որպես հետևանք՝ էմոցիոնալ գերհոգնածությամբ: Ունեն ստեղծագործելու ձիրք և հրաշալի երևակայություն: Այս մարդիկ սիրում են նորարարություններ: Ալտրուիստներ են, սիրում են ուրիշների համար հոգ տանել, ազատասեր են և տանել չեն կարողանում սեփական ազատության ցանկացած սահմանափակում: Այս մարդիկ առաջնորդվում են սեփական կանոններով: Ինքնատիրապետումը նրանց ամենակարևոր հատկանիշներից է:
6.Ստեղծող և արարող: Այս խմբի մարդիկ ստեղծագործում են՝ կլինի դա նկարչություն, ռոբոտաշինություն կամ դիզայներություն: Ինքնավերահսկողությունը նրանց հիմնական հատկանիշն է: Առանձնանում են զգացմունքայնությամբ և հաճախ դառնում են սեփական հանճարեղ մտքերի գերին:
7.Զգացմունքային: Այս մարդիկ առանձնանում են նրանով, որ չափից շատ են ապրումակցում շրջապատում տեղի ունեցող իրադարձություններին: Այսպիսի մարդիկ կարող են շատ ծանր տանել անգամ գեղարվեստական ֆիլմի դրամատիկ իրադարձությունները, կարող են դեպրեսիայի մեջ ընկնել նույնիսկ համընդհանուր ինչ-որ իրադարձության հետ կապված, որը շրջապատի մարդիկ տանում են շատ ավելի թեթև ու մակերեսային: Նրանք հոգատար են շրջապատի մարդկանց նկատմամբ ու կարող են անմնացորդ նվիրել իրենց ժամանակն ու էներգիան՝ կողքինին ծանր հոգեբանական վիճակից հանելու համար: Արդյունքում այսպիսի մարդիկ այնքան են հոգնում, որ սեփական խնդրների համար այլևս էներգիա և ուժ չեն ունենում ու նրանք ուղղակի պոռթկում են:
8.Շրջապատի մարդկանց հանդեպ անտարբեր ու անզգամ: Նրանք կամ ընդհանրապես չեն նկատում ուրիշների ապրումները, կամ էլ անտարբերությամբ են նայում դրան: Եթե այս մարդիկ ղեկավար պաշտոն են ունենում, ապա նրանք ստիպում են իրենց ենթականերին անել այնպես, ինչպես որ իրենք են ճիշտ համարում (չնայած, որ իրականում իրենք սխալվում են): Այս խմբի մարդիկ հաճախ անգութ են, սառնարյուն ու էմոցիաներից զուրկ: Սիրում են մեկուսանալ ու սեփական խնդիրների հետ մենակ մնալ:



loading...