Երևանում թալանել են «ՀՀ կինոլոգիայի կենտրոն» ՀԿ-ի նախագահի Porsche Cayenne-ը


Երևանում թալանել են «ՀՀ կինոլոգիայի կենտրոն» ՀԿ-ի նախագահի Porsche Cayenne-ը
Հոկտեմբեր 14 17:30 2017

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ հոկտեմբերի 13-ին, գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 03։00-ի սահմաններում անհայտ անձը կամ անձինք Նոր Նորք վարչական շրջանի Մոլդովական փողոցի տներից մեկի բակից թալանել են 39-ամյա Արտակ Հակոբյանին պատկանող Porsche Cayenne մակնիշի ավտոմեքենան։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, գողը կամ գողերը տան դիմաց կայանված ավտոմեքենայի վրայից գողացել են առջևի ձախ լուսարձակը։ Փաստի առթիվ Ոստիկանության Նոր Նորքի բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ տուժածն աշխատում է «ՀՀ կինոլոգիայի կենտրոն» ՀԿ-ի նախագահ։ 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում