Հերթական գողությունը՝ «Իզի Փեյ» ԱՊԸ-ից. Սարյան փողոցում կոտրել են վճարային տերմինալը և այնտեղից հափշտակել խոշոր չափի գումար


Հերթական գողությունը՝ «Իզի Փեյ» ԱՊԸ-ից. Սարյան փողոցում կոտրել են վճարային տերմինալը և այնտեղից հափշտակել խոշոր չափի գումար
Հոկտեմբեր 14 16:39 2017

Երեկ՝ հոկտեմբերի 13-ին, հերթական գողությունն է տեղի ունեցել Երևանում «Իզի Փեյ» ընկերության նկատմամբ, գրում է shamshyan.com-ը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված ընկերության իրավաբանը դիմելէ Ոստիկանության Կենտրոնական բաժին և հայտնել, որ նույն օրը, ժամը 04։30-ից մինչև 12։00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք Սարյան փողոցի 35 հասցեում գտնվող «Իզի Փեյ» ընկերությանը պատկանող վճարային տերմինալը կոտրելու միջոցով այնտեղից հափշտակել են խոշոր չափի գումար։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ գողը կամ գողերը տարել են մոտ 375 հազար դրամ։ Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի քննիչ Գեղամյանի կողմից հարուցվել է քրեական գործ։ 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում