Արտակարգ դեպք Մասիսում. ուսուցչուհին կասկածվում է 12-ամյա երեխային փայտով հարվածներ հասցնելու մեջ


Արտակարգ դեպք Մասիսում. ուսուցչուհին կասկածվում է 12-ամյա երեխային փայտով հարվածներ հասցնելու մեջ
Հոկտեմբեր 14 16:09 2017

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Ոստիկանության Մասիսի բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել երեկ՝ հոկտեմբերի 13-ին, Մասիսի թիվ 1 հիմնական դպրոցում տեղի ունեցած միջադեպի փաստով։ Ժամը 12։00-ի սահմաններում Մասիսի բժշկական կենտրոնից տեղի Ոստիկանություն հայտնել են, որ «ձախ արմնկային հոդի սալջարդ» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել Մասիս քաղաքի բնակիչ՝ 12-ամյա Սմբատ Գ.-ն։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել Ոստիկանության Մասիսի բաժնի օպերատիվ խումբը, որտեղ Սմբատ Գ.-ն հայտնել է, որ վնասվածքը ստացել է տանը վայր ընկնելու հետևանքով։

Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ երեխան ստում է, այլ 1 օր առաջ՝ հոկտեմբերի 11-ին, ժամը 14։00-ի սահմաններում նշված դպրոցի 7ա դասարանում տեխնոլոգիայի դասաժամին ուսուցչուհի Հայկավարդ Պետրոսյանը դիտողություն է արել երեխային, որից հետո ձեռքին եղած փայտով հարվածել է նրա արմունկին և ծնկին՝ պատճառելով վնասվածքներ։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում



loading...