Հրդեհ Բյուրական գյուղում


Հրդեհ Բյուրական գյուղում
Հոկտեմբեր 14 14:58 2017

Հոկտեմբերի 13-ին, ժամը 21:47-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Բյուրական գյուղում այրվում է վագոն-տնակ:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Բյուրական գյուղի 18-րդ փողոցի թիվ 78 տան մոտակայքում գտնվող չշահագործվող վագոն-տնակում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 22:45-ին, մարվել՝ 23:54-ին:

Այրվել են վագոն-տնակի փայտյա կառուցատարրերը՝ ամբողջությամբ (մոտ 15 քմ):



loading...