Ավտովթար Լոռու մարզում. վառելափայտով բարձված ЗИЛ-ը 10 մետր բարձրությունից գլխիվայր ընկել է Սեդվի գետը


Ավտովթար Լոռու մարզում. վառելափայտով բարձված ЗИЛ-ը 10 մետր բարձրությունից գլխիվայր ընկել է Սեդվի գետը
Հոկտեմբեր 14 13:45 2017

Այսօր՝ հոկտեմբերի 14-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 08։50-ի սահմաններում Ոստիկանության Թումանյանի բաժին ահազանգ է ստացվել քաղաքացու կողմից, որ Ալավերդի քաղաքի Սանահին Կայարան թաղամասով հոսող Սեդվի գետում բեռնատար ավտոմեքենա կա, գրում է shamshyan.com-ը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ ЗИЛ մակնիշի 35 ԼZ 222 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Սանահին Կայարան թաղամասում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հետ ընթանալով՝ մոտ 10 մետր բարձրությունից ընկել է գետը։ Ըստ դեպքի վայրում հավաքվածների՝ վթարը տեղի է ունեցել գիշերը։

Ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը։ Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվելու է Ոստիկանության Թումանյանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ ավտոմեքենան բարձված է եղել վառելափայտով։ 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում