Ապրիլյան քառօրյա պատերազմի հերոս Տիգրան Աբգարյանը կդառնար 21 տարեկան


Ապրիլյան քառօրյա պատերազմի հերոս Տիգրան Աբգարյանը կդառնար 21 տարեկան
Հոկտեմբեր 14 12:58 2017

Այսօր ապրիլյան պատերազմի ժամանակ Ջրականում (Ջաբրայիլ) զոհված զինծառայող, 321-րդ տանկի անմահ հերոս, գյումրեցի Տիգրան Աբգարյանի ծննդյան օրն է: Տիգրանը կդառնար 21 տարեկան:

Տիգրանը կենսուրախ էր, կյանքով լի, աշխույժ. այսպես են նրան հիշում հարազատները: Տիգրանը շատ հումորով, շատ ընկերասեր, շատ խելոք եւ շատ պարտաճանաչ էր:

Տիգրանն ընտանիքի անդամների հետ վերջին անգամ խոսել է ապրիլի 3 ին:

 

Այսօր բոլորն են հիշում 321-րդ տանկի անմահ հերոսներին: Ապրիլի ծավալված մարտական գործողությունների ժամանակ տանկի անձնակազմը՝ Բենիամին Եղոյանը, Տիգրան Աբգարյանը և Վլադիմիր Ալիխանյանը, երկու օր շարունակ հերոսաբար պայքարել են հակառակորդի դեմ: Հակառակորդի կողմից գրավված 9-րդ ՊՇ-ի N112 մարտական դիրքը տանկով հակագրոհելու ժամանակ, արհամարհելով հակառակորդի կողմից տարբեր ուղղություններով վարվող ինտենսիվ հրետանային կրակը, տանկիստները դուրս են եկել կրակային բնագծից, առաջ շարժվել դեպի գրոհող թշնամին, հընթացս կրակով խոցել հակառակորդի 1 տանկ և բազմաթիվ գրոհայինների: Խոցվել են հակառակորդի կողմից ու զոհվել:



loading...