40 հոգի «Վիլիս»-ներով եկել են, մեկին ծեծել. «Դիլիջան» ազգային պարկի հենակետերից մեկը հրկիզելու դեպքի մանրամասները (տեսանյութ)


40 հոգի «Վիլիս»-ներով եկել են, մեկին ծեծել. «Դիլիջան» ազգային պարկի հենակետերից մեկը հրկիզելու դեպքի մանրամասները (տեսանյութ)
Հոկտեմբեր 14 11:53 2017

Երեկ երեկոյան մի խումբ մարդիկ այրել են «Դիլիջան» ազգային պարկի Շամախյան տեղամասի ուղեփակոցը, հայտնում է Aysor.am-ը։

Դեպքը տեղի է ունեցել բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանի՝ տեղամաս կատարած այցից հետո։

Aysor.am-ի հետ զրույցում «Դիլիջան» ազգային պարկում պահնորդային ծառայություն իրականացնող «Պանտեռա» ընկերության հիմնադիր Վահե Դարբինյանն ասաց, որ պահնորդային ծառայություն իրականացնող երեք հենակետ ունեն, որոնցից մեկն էլ հենց հրդեհել են։

«Երեկ մամուլի ասուլիս էր կազմակերպվել ազգային պարկի տարածքում, որտեղ համաձայնության եկանք, թե ինչպես ենք գործելու։ Երևում է՝ դա տեղացիների դուրը չեկավ և որոշեցին ցույց տալ, որ այդտեղ իրենք են ուժը և իրավիճակի տերը», - ասաց Վահե Դարբինյանը։

Նա պատմեց, որ երեկոյան 8 անց 40-ի սահմաններում մոտ 40 հոգի «Վիլիսներով» եկել, շրջապատել է Շամախյանի հենակետը, պահնորդներից երկուսին դուրս հանել հենակետից։

«Ամենավայրագ ձևերով քաշքշել են, մեկին ծեծել ու վառել են հենակետը։ Նույն այդ պահին բնապահպանության նախարարի հետ Իջևանից վերադառնում էինք Երևան։ Լուրն անմիջապես զեկուցեցի նախարարին և դեպքից մի քանի րոպե անց արդեն տեղում էինք», - ասաց Դարբինյանը։

Նա նշեց, թե իրենց աչքի առաջ հենակետն ամբողջությամբ այրվել ու ոչնչացել է։

Մինչև ուշ գիշեր քննչական գործողություններ են կատարվել, տեղացիներից բերման ենթարկվածներ էլ կան։

Մանամասները՝ սկզբնաղբյուր կայքում



loading...