Ավտովթար-վրաերթ Երևանում. «Սերվիսի խաչմերուկում» Mazda-ն բախվել է կայանված վիճակում գտնվող Opel-ին, Opel-ն էլ վրաերթի է ենթարկել հետիոտնի


Ավտովթար-վրաերթ Երևանում. «Սերվիսի խաչմերուկում» Mazda-ն բախվել է կայանված վիճակում գտնվող Opel-ին, Opel-ն էլ վրաերթի է ենթարկել հետիոտնի
Հոկտեմբեր 14 11:39 2017

Երեկ՝ հոկտեմբերի 13-ին, ավտովթար-վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:30-ի սահմաններում Շիրազի և Մազմանյան և փողոցների խաչմերուկում Mazda մակնիշի 01 DD 023 համարանիշի ավտոմեքենան բախվել է կայանված վիճակում գտնվող Opel մակնիշի 19 UU 431 համարանիշի ավտոմեքենային, ինչի հետևանքով վերջինը վրաերթի է ենթարկել հետիոտնի, գրում է Shamshyan.com-ը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածը տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն: Ոստիկանությունն ու հետաքննչական բաժանմունքը պարզում են վարորդի և վրաերթի ենթարկվածի ինքնությունը: 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում