Երևանում՝ «Թումո» կենտրոնի մոտ, 30-ամյա վարորդը Opel-ով վրաերթի է ենթարկել փողոցը թույլատրելի հատվածով անցնող 16-ամյա և 17-ամյա հետիոտների


Երևանում՝ «Թումո» կենտրոնի մոտ, 30-ամյա վարորդը Opel-ով վրաերթի է ենթարկել փողոցը թույլատրելի հատվածով անցնող 16-ամյա և 17-ամյա հետիոտների
Հոկտեմբեր 14 11:17 2017

Հոկտեմբերի 13-ին վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:30-ի սահմաններում Հալաբյան փողոցում՝ Թումո նորարարական ստեղածագործական կենտրոնի մոտ, 30-ամյա Վարդան Անտոնյանը իր վարած Opel մակնիշի 34 VN 217 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել փողոցը թույլատրելի հատվածով անցնող 16-ամյա և 17-ամյա հետիոտների, գրում է shamshyan.com-ը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածներին տեղափոխվել Արմենիա բժշկական կենտրոն:

Ոստիկանությունն ու հետաքննչական բաժանմունքը պարզում են վրաերթի ենթարկվածների ինքնությունը:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում



loading...