ԵԽԽՎ բյուրոն կոչ է արել Ադրբեջանին հանել ՄԻԵԴ-ի կազմից


ԵԽԽՎ բյուրոն կոչ է արել Ադրբեջանին հանել ՄԻԵԴ-ի կազմից
Հոկտեմբեր 14 11:07 2017

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի բյուրոն կոչ է արել անհապաղ հեռացնել Ադրբեջանին Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կազմից՝ հաշվի առնելով այն փաստը, որ այդ երկիրը չի կատարում ՄԻԵԴ-ի որոշումները:

ԵԽԽՎ կայքում հրապարկված հաղորդագրության համաձայն՝ Ադրբեջանը շարունակում է չկատարել «Իլգար Մամեդովն ընդդեմ Ադրբեջանի» գործով դատարանի կայացրած դատավճիռը, ինչն էլ պատճառ է դարձել, որպեսզի ԵԽԽՎ բյուրոն Ադրբեջանին ՄԻԵԴ-ի կազմից հանելու կոչով հանդես գա։

Եվրոպական կառույցները բազմիցս պահանջել են Ադրբեջանից ազատ արձակել Իլգար Մամեդովին, սակայն վերջինս, անտեսելով բոլորին, շարունակում է կալանքի տակ պահել «Ռեալ» շարժման առաջնորդ Իլգար Մամեդովին։

Հիշեցնենք, որ նա մեղադրվել է 2013 թվականի հունվարին Իսմաիլիի անկարգությունները կազմակերպելու համար և դատապարտվել 7 տարվա ազատազրկման: 2014-ին ՄԻԵԴ-ը կոչ է արել Ադրբեջանին ազատ արձակել նրան, սակայնն այնպես էլ չի իրականացրել ՄԻԵԴ-ի այս որոշումը: