Բախշյանն ահազանգում է, քաղաքապետարանի կրթության վարչությունն՝ անտեսում


Բախշյանն ահազանգում է, քաղաքապետարանի կրթության վարչությունն՝ անտեսում
Հոկտեմբեր 14 11:01 2017

Երևանի քաղաքապետարանի ենթակայության Ա. Պուշկինի անվան թ.8 հիմնական դպրոցի կայքի առաջին էջը միայն ռուսերեն է, սա խոսում է ՀՀ-ում գործող օրենքների նկատմամբ այդ դպրոցի վերաբերմունքի մասին:
Այս մասին ահազանգում եմ երկրորդ անգամ, սակայն քաղաքապետարանի կրթության վարչությունն անտեսում է, այսինքն անտեսում է ՙ՚Հանրակրթության մասին՚՚ ՀՀ օրենքի հետևյալ կետերը.ՙՙ ՀՀ-ում դասավանդման լեզուն գրական հայերենն է և •Օտար լեզվով կրթական ծրագրեր կարող են իրականացնել բացառապես ոչ պետական ուսումնական հաստատությունները, ինչպես նաև միջպետական, միջկառավարական համաձայնագրերով ստեղծված ուսումնական հաստատությունները:

Դպրոցների կայքերը նրանց այցեքարտներն են ու, չնայած Պուշկինի դպրոցի կայքում սա միակ ռուսալեզու էջն է, բայց այն դպրոցի այցեքարտն է ու դպրոցը բնութագրող : Նկատեցի, որ այս դպրոցի կայքում էլ ոչ մի տեղ չկա տեղեկություն այն մասին, թե ռուսական քանի՞ դասարան կա դպրոցում, քանի՞ աշակերտով, քանի՞սն են ընդունվել այդ դասարաններ, ունենալով ոչ ՀՀ քաղաքացի խնամակալներ, քանիսի՞ ծնողներն են ՀՀ քաղաքացի: Քիչ հետո ոչ միայն այս դպրոցում, այլև ռուսական դասարաններ ունեցող Երևանի 13 դպրոցների տվյալները կներկայացնեմ հանրությանը:
Հուսամ Պուշկինի անվան դպրոցի տնօրենն արագորեն կփոխի այս էջի լեզուն, հիշեցնեմ, որ սա հայկական դպրոց է, որտեղ սովորում են նաև ոչ ՀՀ քաղաքացիություն ունեցող ծնողների երեխաներ:
Школа имени А.С. Пушкина г. Еревана приветствует всех,
• для кого она стала духовной Родиной.
• Школа приветствует всех своих друзей и всех тех,
• кто еще не побывал на „Московян - 17”.
• Дорогие друзья, в школьном дворе на пьедестале
• памятника великому поэту высечены строки
• из известного стихотворения Александра Сергеевича:
• „Мой друг, отчизне посвятим
• Души прекрасные порывы!”
• „Мой друг” – с этими словами вот уже скоро 80 лет
• школа обращается ко всем, кто приближается к ней.
• Мой друг ! Добро пожаловать

Երեւանի ավագանու ԵԼՔ խմբակցության անդամ Անահիտ Բախշյանի գրառումը: